Բայդենի խոսնակը վարակվել է կորոնավիրուսով. Սպիտակ տունը` նախագահի հնարավոր վարակման մասին

Սպիտակ տունը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի խոսնակ Ջեն Պսակին վարակվել է կորոնավիրուսով։ Հաղորդման մեջ նաեւ նշվում է, որ Պսակին նախագահ Բայդենի եւ Սպիտակ տան աշխատակազմի անդամների հետ շփումներ չի ունեցել։

Նա հոկտեմբերի 27-ից գտնվում է ինքնամեկուսացման ռեժիմում, քանի որ իր ընտանիքի անդամներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն։

Հայտնի է նաեւ, որ Սպիտակ տան խոսնակի մոտ կորոնավիրուսային սուր ախտանշաններ չկան և նա շարունակում է աշխատել տանից։

 

Քաղաքականություն