ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+. Տեսախցիկը ֆիքսել է ողբերգական վրաերթը. Samshyan

Samshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները տաք հետքերով հայտնաբերել են նոյեմբերի 7-ին Հրազդան քաղաքում 61-ամյա Թելման Ղ-ին վրաերթի ենթարկած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին ու նրա ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, վրաերթ կատարողը եղել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Ժորա Ե-ն, ով եղել է ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով։ 

 

Նրան հայտնաբերել են Ջրառատ թաղամասի «Կակոյի մոստ» կոչվող վայրից։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Samshyan.com-ը ներկայացնում է ողբերգական վրաերթի պահը, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից։ 

Քաղաքականություն