ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ. ոստիկանները կտրելով բացեցին Քասախի համայնքապետարանի դուռը նոր ղեկավարի համար

Ոստիկանները Քասախի համայնքապետարանի մուտքի կողպված ճաղավանդակները կտրեցին ու բացեցին դուռը, համայնքապետի նորանշանակ ՔՊ-ական պաշտոնակատար Արտակ Թովմասյանն էլ մուտք գործեց համայնքապետարան:

 

Այդ պահին համայնքապետարանի բակում հավաքված աշխատակիցներն ու մի շարք բնակիչներ վանկարկում էին «ամո՛թ»՝ իրենց դժգոհությունն արտահայտելով նորանշանակ պաշտոնակատարի եւ ոստիկաններկ գործողությունների վերաբերյալ:

 

Քասախի համայնքապետարանի աշխատակիցները, որոնք բողոքում են Կոտայքի մարզպետի որոշմամբ ՏԻՄ ընտրություններից մի քանի օր առաջ համայնքապետի ՔՊ-ական պաշտոնակտար նշանակելու որոշմանը, գործադուլ ենք հայտարարել՝ պնդելով, որ մարզպետը խախտել է օրենսդրական կարգավորումները՝ ապօրինի նշանակելով համայնքապետի ժ/պ: Ըստ համայնքապետարանի աշխտակիցների՝ համայնքապետը մոտ երկու շաբաթ առաջ արձակուրդ է գնացել եւ աշխատակազմի քարտուղար Նարեկ Մկրտչյանին նշանակել է պաշտոնակատար, իսկ արձակուրդում եղած ժամանակ, պնդում են, Աշխատանքային օրենսգիրքը թույլ չի տալիս մարդուն աշխատանքից ազատել եւ այլ ժամանակավոր պաշտոնակատար նշանակել: Նորանշանակ պաշտոնակատարն էլ աշխատակիցների գործադուլը «արհեստական շոու» է համարում՝ պնդելով, որ օրենքի որեւէ խախտում չկա, եւ որ իր նշանակում օրինական հիմքերով է:

Քաղաքականություն

Պատահարներ