ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Թուրքական խոշոր քաղաքներում տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ»․ Արման Աբովյան
Նախկին պատգամավոր Արման Աբովյանի գրառումը. «...Մինչ հայկական հասարակությունը փորձում է հասկանալ հերթական «լայվի»- ի իմաստը,այո հենց ԻՄԱՍՏԸ (ես համենայն դեպս ոչ մի նոր բան չլսեցի իրականում), Թուրքիայում տեղի են ունենում հետաքրքիր քաղաքական զարգացումներ, որոնք կարող են որոշակի դեր խաղալ տարածաշրջանային զարգացումների դինամիկայի ներքո։
Թուրքական խոշոր քաղաքներում տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ Էրդողանի վարչակազմի դեմ։
Խնդիրը նրանում է, որ Էրդողանի «մեծթուրանական» նկրտումները էականորեն թուլացրել են թուրքական տնտեսությունը, ինչը, բնականաբար, բերել է թուրքական արժույթի (լիրայի) կտրուկ արժեզրկմանը և սննդամթերքի գների (սպասելի) կտրուկ աճի։
Սենց բաներ, էլի»:

Քաղաքականություն

Պատահարներ