Ադրբեջանցիները հայերին և ռուսներին են մեղադրում ռազմական ուղղաթիռի կործանման մեջ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը բացառել է որևէ այլ երրորդ գործոն ինչի հետևանքով ռազմական ուղղաթիռը կարող էր կործանվել։ «Նոյեմբերի 30-ին ժամը 10:00-ին կործանված ՄԻ-17 ուղղաթիռի վթարի փաստով հետաքննության այս փուլում պարզվել է, որ բացառվում է արտաքին ցանկացած միջամտություն»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։ 

 

Մինչդեռ, Ադրբեջանի տարբեր մեդիա հարթակներ ուղղաթիռի կործանման մեջ սկսել էին մեղադրել ռուսներին և հայերին, այս մասին  հայտնում է Ադրբեջան պոստֆակտում տելեգրամի ալիքը։ 

 

Հատկանշական է, որ Ադրբեջանում կործանված ուղղաթիռում գտնվող սպան պատմել է, որ ուղղաթիռի երաշխիքի ժամկետը լրացել էր, այն նոր էր բերվել վերանորոգման կետից։ 

Քաղաքականություն