Միչիգանի դպրոցում կրակոցների հետևանքով զոհերի թիվն ավելացել է
ԱՄՆ Միչիգան նահանգի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 4-ի: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հրաձգությունը տեղի է ունեցել Օքսֆորդի ավագ դպրոցում, երեքշաբթի կեսօրին։
Արտակարգ իրավիճակի մասին ահազանգ ստանալուց հինգ րոպե անց հարձակվողը բերման է ենթարկվել ոստիկանների կողմից, նա իջեցրել է ատրճանակը եւ հանձնվել է։ Պարզվել է, որ կրակողը դպրոցի 15-ամյա աշակերտ է, նա զինված է եղել կիսաավտոմատ ատրճանակով, հասցրել է կրակել մի ամբողջ պահունակ եւ վերալիցքավորել այն։ Ավելի վաղ հաղորդվում էր երեք զոհի և ութ վիրավորի մասին։