Նիգերիայում լաստանավ է խորտակվել. 20-ից ավելի զոհերի թվում կան երեխաներ

Դեկտեմբերի 1-ին Նիգերիայում ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ մի քանի դպրոցականներ են զոհվել լաստանավի խորտակման հետևանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան երկրի հյուսիսում՝ Կանոյի նահանգում: Խեղդվողների թվում եղել են Բագվայի մուսուլմանական դպրոցի աշակերտներ:

Լաստանավը շրջվել է և ջրասույզ եղել Վատարի գետով անցման ժամանակ: Ընդամենը լաստանավում եղել է 47 մարդ, որից 7-ը փրկվել է, 20 խեղդվածի մարմին հայտնաբերվել է: Որոնողա-փրկարարական գործողությունը շարունակվում է:

Քաղաքականություն