Քիչ առաջ բախվել են Lexus-ն ու Opel-ը․ վերջինս գլխիվայր շրջվել

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Lexus և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանությամ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Ոստիկանությունը պարզում է վարորների և վիրավորի ինքնությունը։

Քաղաքականություն