Շիրակում ուժեղ քամին Արթիկի թիվ 1 դպրոցի տանիքն ամբողջությամբ պոկել ու շպրտել է

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։15-ի սահմաններում ուժգին քամու հետևանքով Արթիկ քաղաքում գործող թիվ 1 դպրոցի տանիքն ամբողջությամբ պոկվել ու մի կողմ է շպրտվել։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են  ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Կայքի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Վարդուհի Սահակյանն ասում էր. «Ուժեղ քամու ժամանակ դպրոցում դասապրոցես է ընթանալիս եղել, և երջանիկ պատահականություն է, որ ոչ աշակերտները, ոչ դպրոցի ուսուցչական կազմը և ոչ էլ դպրոցի մյուս աշխատակիցները չեն տուժել»։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, վնասի չափը պարզվում է։ 

Քաղաքականություն