Երևանում բախվել են Kia-ն ու Honda մակնիշի մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:25-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա  Կարեն Մարգարյանի վարած Kia Forte մակնիշի ավտոմեքենան և  30-ամյա Հարություն Հաբեշյանի վարած  Honda մակնիշի մոպեդը:  Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է: Հրշեջ-փրկարարները մոպեդավարին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային:  Տեղում բժիշկները առաջին օգնությունն են ցուցաբերել նրան, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի  առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Քաղաքականություն