Թուրքիայում ավտովթարի հետևանքով մահացել է «Բայրաքթար» ԱԹՍ-ների հեղինակներից մեկը. ԶԼՄ

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայում ավտովթարի հետևանքով մահացել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի ստեղծողներից Տարիկ Քեսեքչին:

 

Ըստ yenisafak-ի՝ Baykar ընկերության ինժեներ Տարիկ Քեսեքչին և ևս 3 մարդ ավտովթարի են ենթարկվել օրեր առաջ Օրհանգազի-Իզմիր մայրուղու Սելչուկգազի թունելի մոտ: Ըստ հաղորդագրության՝ մեքենան բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով 4 մարդ մահացել է: 

 

Տարիկ Քեսեքչիի մահվանն անդրադարձել է Baykar ընկերությունը՝ թվիթերյան իր էջում տարածելով վերջինիս մահվան մասին հաղորդագրություն:

Քաղաքականություն