Արմավիրում ոչ սթափ վարորդը Mercedes-ով տապալել է էլեկտրասյունն ու կողաշրջվել, կա վիրավոր. Shamshyan. com

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ամբերդ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Ռադիկ Վարդանյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ծաղկալանջ գյուղի 1-ին փողոցի 13 հասցեի դիմաց դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Վարդանյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ։

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն