Ինդոնեզական Յավա կղզում կյանքը դարձել է սև ու սպիտակ. երեկ այնտեղ հրաբուխ է սկսել ժայթքել, որի պատճառով կա 14 զոհ

Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։

Աղետների հետեւանքների վերացման ազգային գործակալությունից հայտնել են, որ տուժել է տեղի 56 բնակիչ, նրանցից 35-ի վիճակը ծանր է: 

Չի բացառվում, որ զոհերի թիվն ավելանա, քանի որ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները։ Միաժամանակ, օդերեւութաբանները հրաբխի տարածքում առատ տեղումներ են կանխատեսել, ինչը կարող է բարդացնել որոնումները։

Քաղաքականություն