Արցախում ժամկետային զինծառայող է զոհվել. ՊԲ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 5-ին ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել  ՊԲ ժամկետային զինծառայող  2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը :

 

Դեպքի մանրամանսերը պարզելու համար կատարվում է քննություն:

 

 ԱՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի հարազատներին:

Քաղաքականություն