Ուշագրավ մանրամասներ են պարզվել Դոն Պիպոյի եղբոր սպանության գործով

ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Արթուր Ասատրյանի՝ հայտնի Դոն Պիպոյի եղբոր՝ բոլորին հայտնի Արմեն Ասատրյանի՝ Լալայի սպանությունից: Նախաքննական մարմինը կալանավորել է մեկ անձի, որին մեղադրում են այն բանի համար, թե իբր նա մեքենայի համարանիշ է գողացել եւ տվել ենթադրյալ մարդասպանին, որպեսզի նա այդ գողացված համարանիշով կատարի Դոն Պիպոյի եղբոր սպանությունը:
 

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ պնդում է, որ չի ճանաչել Դոն Պիպոյի եղբորը եւ չի օժանդակել նրա սպանության կատարմանը. դեռ ավելին՝ համարանիշ չի գողացել:
 

Ի դեպ, գործով անցնող անձինք կասկածներ ունեն, որ նախաքննական մարմինը սխալ ուղղությամբ է գնում, ինչը լուրջ կասկածների տեղիք է տալիս եւ մի շարք հարցեր է առաջ քաշում: Մասնավորապես կասկածներ կան, որ նախաքննական մարմնին նման տվյալներ են տվել քննության ընթացքը շեղելու համար, կամ էլ վարույթ իրականացնող մարմինն ինչ-որ շահագրգռվածություն ունի քրեական գործի բուն ուղղությունը շեղելու համար: Փաստ է մեկ բան՝ սպանությունից անցել է 7 ամիս, սակայն դեռեւս այն բացահայտված չէ:
 

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 31-ին Էջմիածին քաղաքի Զվարթնոցի կամուրջի տակ հայտնաբերվել էր Արթուր Ասատրյանի՝ հայտնի Դոն Պիպոյի եղբոր՝ բոլորին հայտնի Արմեն Ասատրյանի՝ Լալայի դին:

 

Քննչական կոմիտեից ավելի ուշ հայտնել էին, որ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հրշեջ ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտերում «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենա է այրվում, որի մեջ հայտնաբերվել է 13 հատ 5,45 տրամաչափի կրակված պարկուճ, մեկ հատ կրակված գնդակ եւ «ԱԿՍՈՒ» մոդելի ինքնաձիգ՝ դատարկ պահեստատուփով:
 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։


 

Քաղաքականություն

Պատահարներ