Ասկերանի շրջանում մեկնարկել են նոր ավտոճանապարհի շինարարական աշխատանքները

Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ Ասկերանի շրջանում մեկնարկել են Խրամորթ համայնքը շրջկենտրոնին կապող նոր ավտոճանապարհի շինարարական աշխատանքները։ 

«Շինարարությունն իրականցվում է ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ, որոնք ապահովում են աշխատանքների անվտանգ իրականացումը։ 

Հետպատերազմյան շրջանում՝ ելնելով առկա իրողություններից, նոր ճանապարհի կառուցումը մեծ կարևորություն ունի, քանի որ այն ոչ միայն կիրառվելու է ռուս խաղաղապահ զորակազմի կողմից որպես երթուղի, այլև Խրամորթ համայնքի բնակիչների համար հանդիսանալու է համայնքի և Ասկերան քաղաքի միջև հաղորդակցության ավելի անվտանգ ճանապարհ։ 

Ավտոճանապարհի երկարությունը կազմելու է ավելի քան 3.5 կմ։ 

Մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն հողային աշխատանքների փուլը։ 

Ճանապարհի շինարարությունն իրականացնում է «Հայկ և Նարեկ» ՍՊ ընկերությունը»։ 


 

Քաղաքականություն