«Սաղ կյանքս մաքուր եմ ապրել». Սոնա Շահգելդյանն իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին

Երկու օր է, հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։ 
shamshyan.com-ի տեղեկություններով` հետախուզումը հայտարարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 188–րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրությունը) 2-րդ մասի մեղադրանքով։ 
 

Նշենք, որ այս հոդվածով անձը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով: 

Երգչուհի Սոնա Շահգելդյանը Facebook-ում հրապարակում է արել, որտեղ պատասխանել է իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին մամուլում տարածվող լուրերին։ 
«Ես չգիտեմ` որ մի հիմարն է նման բաներ գցում, տարածում։ Սաղ կյանքս մաքուր եմ ապրել, բայց էս հարցին ուրիշ ձև եմ արդեն մոտենալու»,– գրում է նա։ 

Երգչուհին պահանջում է դադարեցնել իր մասին նման լուրեր տարածելը` միաժամանակ, սակայն, չհերքելով իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին լուրը։ 

«Շատերն ինչ ասես` անում են, չեք հետախուզում, մաքուր մարդկանց վրա եք հասել։ Ամոթ է, Աստծուց վախեցեք»,– գրում է Շահգելդյանը։ 

 

Քաղաքականություն