Էրդողանը դիմել է Մասկին. Թուրքական արբանյակը տիեզերք է արձակվել

Թուրքիայի նոր Türksat 5B հեռահաղորդակցային արբանյակը հաջողությամբ տիեզերք է արձակվել։ Արձակումն իրականացվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանի կայանից: 

Տիեզերական սարքը ուղեծիր է դուրս բերվել ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX  ընկերության Falcon 9 հրթիռի միջոցով, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:  

Türksat 5B-ն Թուրքիայի ամենահզոր արբանյակն է: Այն ստեղծվել է Airbus D&S եվրոպական կորպորացիայի կողմից և ներառված է High Throughput Satellite (HTS) կատեգորիայում։ Türksat 5B-ը պատկանում է բարձր արդյունավետության արբանյակների կատեգորիային: 

Այս կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսաուղերձ է հրապարակել, որում նշել է, որ այս նախագծում իրենք նախապատվությունը տվել են SpaceX-ին և Falcon 9-ին։ 

«Իմ և թուրք ժողովրդի անունից շնորհավորում եմ պարոն Մասկին և Space X ընկերությանը, որը չտրվեցին հակաթուրքական լոբբիների շանտաժին և ճնշումներին»,- ասել է Էրդողանը։ 

 

Քաղաքականություն