ԱՄՆ-ում ձերբակալել են զինված տղամարդուն, որը ցանկացել է սպանել Բայդենին, Օբամային և Ցուկերբերգին

Միացյալ Նահանգների իշխանություններն Այովայի նահանգում ձերբակալել են զինված տղամարդու, որը մտադրվել է սպանել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին և երկրի նախկին ղեկավար Բարաք Օբամային, ինչպես նաև Facebook-ի (այժմ՝ Meta) հիմնադիր Մարկ Ցուկերբերգին:

Իշխանությունների տվյալներով, Կալիֆոռնիայում սուպերմարկետի 25-ամյա աշխատող Կաուչուա Բրիյոն Սյունը ձերբակալվել է անցյալ շաբաթ և այժմ գտնվում է բանտում: Իրավապահները տղամարդու ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են AR-15 հրացան, զինամթերք, լիցքավորված պահեստատուփ, զրահաբաճկոն և դեղարկղիկներ: Հայտնի է, որ Սյուն իր տնից դուրս է եկել դեկտեմբերի 18-ին, իշխանությունների խոսքով, «ուղիղ Սպիտակ տուն ուղևորվելու մտադրությամբ… իշխանության գլուխ գտնվող մարդկանց սպանելու համար»:

Այդ մարդը հետաքննիչներին հայտարարել է, որ կազմել է «չար մարդկանց «սեփական ցուցակը», որոնց նա մտադրվել է սպանել:

Ցուցակում, բացի Բայդենից, Օբամայից և Ցուկերբերգից, նաև նշվում Է Միացյալ Նահանգների գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչիի ազգանունը, հաղորդում է հեռուստաալիքը: Ներկայացված բողոքի համաձայն, Սյուն օգտագործել է հեռախոսի քարտի հավելվածը և իր նշանակետ է ընտրել հենց Սպիտակ տունը: Տղամարդը հետաքննիչներին ցույց է տվել Սպիտակ տան տարածքի պատկերը, «ներառյալ ենթադրյալ «թույլ վայրը», որը նա հայտնաբերել է հարձակմանը նախապատրաստվելու ժամանակ»:

«Նա հավելել Է, որ կալանքից ազատվելու դեպքում ինքն անհապաղ կշարունակի դեպի Սպիտակ տուն ուղին…և հնարավոր ամեն բան կանի, որպեսզի կատարի ծրագիրը: Սյուն հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ Կալիֆոռնիա… քանի որ ծրագրում է մեռնել՝ պայքարելով Սպիտակ տան չար դևերի դեմ»,-ասվում է դատական փաստաթղթում, որը մեջբերում է հեռուստաալիքը: Իշխանությունները տղամարդուն մեղադրել են այն բանում, որ նա սպառնացել է ԱՄՆ-ի նախկին նախագահին:

Քաղաքականություն