ՀՀ ՊՆ փոխգնդապետը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Իջևան քաղաքի Արցախյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Տավուշի մարզի բնակիչ, 56-ամյա Խ. Մխիթարյանին։

 

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com -ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Իջևան» բժշկական կենտրոն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։ Դրանից հետո վարորդը ահազանգել է ոստիկանության Իջևանի բաժին։  

 

  Տեղում պարզվել է, որ վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել Ռազմական ոստիկանության Իջևանի ծառայողները։ Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի կայազորի քննչական վարչության քննիչները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող է, կոչումով՝ փոխգնդապետ։  Ոստիկանությունն ու կայազորի քննչական վարչությունը պարզում են վարորդի ամբղջական տվյալները։ 

Քաղաքականություն