ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բախվել են 10-ից ավելի ավտոմեքենաներ, կան վիրավորներ

Երեկ երեկոյան մոտ 1 ժամից ավելի, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Երասխ ավտոճանապարհին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած առատ ձյան ու ճանապարհի չմաքրման հետևանքով տարբեր հատվածներում բախվել են 10-ից ավելի ավտոմեքենաներ, կան վիրավորներ։

 

Վթարների հետևանքով մի քանի ավտոմեքենաներ բախվել են երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը ճանապարհի մեջտեղում են, մի քանիսն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտում։ 

Այս դեպքում օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, սակայն ճանապարհը սպասարկող ճանշինականներից մինչև այս պահը ոչ ոք չկա։  Մի քանի ավտոմեքենաների անվադողերն էլ ամառային են։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։  

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ