Հրդեհ է բռնկվել պետական ռեգիստրում․ ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ

Այսօր հունվարի 3-ին հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոմիտասի պողոտայի թիվ 49/3 հասցեում գտնվող պետական ռեգիստրում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, և թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1»։ 

 

Հրդեհը բռնկվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի 2-րդ հարկում։ Հրդեհը մեկսուսացվել է ժամը 08։50-ի սահմաներում և ամբողջությամբ մարվել ժամը 09։05-ին։  

Քաղաքականություն