Խոշոր ավտովթար «Չայնիի» ոլորանների սկզբնամասում

Այսօր, հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ՝ 32-ամյա Սիմոն Մ․-ի վարած Nissan Tiida մակնիշի և 37-ամյա Արամ Շ․-ի վարած Renault մակնիշի ավտոմեքենաները։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում։  

 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ։ 

Քաղաքականություն

Պատահարներ