ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ողբերգական վթար Բելառուսում․ ուղևորներով լի ավտոբուսը շրջվել է․ զոհերի թվում երեխաներ են

Բելառուսում ՌԴ քաղաքացիներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել:  Մարդատար ավտոմեքենայի հետ ճակատ-ճակատի բախումից հետո ավտոբուսը շրջվել է։ Հաղորդվում է, որ մյուս  մեքենայի վարորդը զոհվել է։ 

Ուղևորների թիվը եղել է 42 մարդ, որոնցից 40-ը՝ ՌԴ քաղաքացիներ։ 25 ուղեւոր հոսպիտալացվել է, երեքի վիճակը ծանր է։ Զոհերի թվում չորս երեխա կա։

Առողջապահության նախարարության թարմացված տվյալների համաձայն՝ տուժել է 41 մարդ, վեցը՝ ծանր։

Քաղաքականություն

Պատահարներ