Ծեծի է ենթարկվել թիվ 4 երթուղայինի վարորդը. ինչ է կատարվել Բաղրամյան 1 հասցեում

Արսեն Գագիկի Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մայիսի 27-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան 1 հասցեում գտնվող, ընդհանուր տրանսպորտային միջոցների համար նախատեսված ավտոկանգառում՝ «Ֆրանսիայի հրապարակ»-ի հարակից տարածքում, «Գազել» մանիշի, 0509Տ հաշվառման համարանիշի, երթուղային թիվ 4 ավտոմեքենան արագ վարելու և Բաղրամյան փողոցով ընթացող, գործով ինքնությունը չպարզված հասարակական օգտագործման տրանսպորտային միջոցի վարորդի հետ ծագած վիճաբանությանը միջամտելու և դրա կապակցությամբ արված դիտողության պատճառով վիճաբանել է Քաջիկ Սպիրիդոնի Գևորգյանի հետ, որի ընթացքում իջնելով տրանսպորտային միջոցի ղեկից, մոտեցել է ավտոմեքենա բարձրացող դռան մոտ, բացելով դուռը, ծեծի է ենթարկել Քաջիկ Գևորգյանին, այն է՝ ձեռքով մեկ անգամ հարվածել է վերջինիս աջ քունքային հատվածին, որից հետո քաշելով իջեցրել ավտոմեքենայից և 4 անգամ ոտքով հարվածել Քաջիկ Գևորգյանի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող, աջ քունք-այտային շրջանի ենթամաշկային արյունազեղման, նույն շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով մարմնական վնասվածքներ: Այս մասին գրում է armlur.am-ը։ 

 

Այս դեպքով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործը ուղարկվել է դատարան:

Քաղաքականություն

Պատահարներ