Անհայտ անձինք կոտրել են պատերազում զոհված Սամվել Աթոյանի գերեզմանի դրոշի հենասյունը ու գողացել արևային լուսավորության սարքը

Հունվարի 1-ին սրբապղծության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է  shamshyan.com -ը: Կեսօրին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյանի փողոցում գտնվող գերեզմանատնից գողացել են արևային լուսավորության սարքը և կոտրել դրոշը։  Ինչպես հայտնում է լրատվականը, պարզվել է, որ նույն օրը, ժամը 03։00-ից մինչև 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք վնասել են Արցախյան 44-օրյա պատերազում զոհված Սամվել Աթոյանի գերեզմանի դրոշի հենասյունը, կոտրել այն և գողացել հենասյան վրա տեղադրված արևային լուսավորության սարքը։  Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ 

Քաղաքականություն