Ավտովթար Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր

Հունվարի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ին Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Մակիչ Հ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Սայաթ Նովա փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։  

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Մակիչ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ 

Քաղաքականություն