Արտակարգ դրություն․ Տոկաևը հրամանագրեր է ստորագրել

Ղազախստանում հասարակական անվտանգության ապահովման նպատակով նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագրեր է ստորագրել հունվարի 5-19-ը Ալմաթիում և Մանգիստաուի մարզում արտակարգ դրություն սահմանելու մասին։ Ցույցերն այնտեղ վերաճել են անկարգությունների:

Ամեն ինչ սկսվել է երկրի արևմուտքում հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացումից հետո՝ մինչև 120 տենգե մեկ լիտրի համար։ Սկզբում Մանգիստաուի մարզում, ապաայլ շրջաններում:

Բազմաթիվ հանրահավաքներ են տեղի ունեցել Ակտաու, Ժանաոզեն և Աթիրաու քաղաքներում։ Ալմաթիում ստիպված են եղել փակել հանրապետության հրապարակը։ Ակտիվիստներն այրել են խարույկները, եղել են նաև հարձակումներ ոստիկանների վրա։ Կան ձերբակալվածներ։ Ընդ որում, կառավարական հանձնաժողովի անդամները Ակտաու քաղաքում ցուցարարների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են, որ հեղուկացված գազի արժեքը կնվազեցնի մինչև 50 տենգե մեկ լիտրի համար:

Քաղաքականություն