Բաղդադի օդանավակայանը կրկին հրթիռակոծվել է

Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ռազմաբազան, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը, չորեքշաբթի օրը հրթիռակոծության է ենթարկվել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով իրաքցի զինվորականներին:

 

Նշվում է, որ հարվածը հասցվել է ԲՄ-13 խորհրդային հրթիռային հրետանու մարտական ​​մեքենայով, որը հայտնի է որպես «Կատյուշա»։ 

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Իրաքի զինվորականները հայտարարության մեջ նշել են, որ Բաղդադի արեւմուտքում գտնվող բնակելի թաղամասում գտնվել է մեկ հրթիռ։

 

Նշենք, որ այս հարձակումը երրորդն էր վերջին մի քանի օրվա ընթացքում։

Քաղաքականություն