Երևանում 25–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել Mercedes-ին. մանրամասներ

Երեկ՝ հունվարի 4-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:45-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Դավիթ Ա.-ն իր վարած  Opel մակնիշի ավտոմեքենայով  Սարի Թաղ 5-րդ շարքի թիվ 1 տան դիմացի հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևանի բնակիչ,  36-ամյա Կարապետ Ք.-ին, Մասիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Մարինե Ղ.-ին, Վեդի քաղաքի բնակիչ, 23-ամյա Մարինե Մ.-ին: 

 

Վրաերթից  հետո  բախվել  է Երևանի բնակիչ, 32-ամյա Գրիգոր Տ.-ի կողմից կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթ-վթարի հետևանքով Դավիթ Ա.-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 26-ամյա Գուրգեն Թ.-ն, վրաերթի ենթարկվածներ Կարապետ Ք.-ն, Մարինե Ղ.-ն և Մարինե Մ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներն ու ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները,  փակել  գազաբալոնների փականներն ու տուժածներին էլ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: 

Քաղաքականություն