Ղազախստանում լարված է՝ փայտերով և վահաններով զինված ցուցարարները ներխուժել են Ալմաթիի վարչակազմ

Ցուցարարները ներխուժել են Ղազախստանի խոշորագույն քաղաքներից մեկի՝ Ալմաթիի վարչակազմ։ Նրանք զինված են ամրաններով, փայտերով և վահաններով, այդ մասին գրում են ղազախալան լրատվամիջոցները:

Ավելի վաղ Ալմաթիում ցուցարարների մի մասը հատուկ տեխնիկա էր առգրավվել և որոշել են շարժվել դեպի քաղաքային իշխանության վարչական շենք։ 

Չնայած սահմանված արտակարգ դրությանը՝ Ալմաթիյում բողոքի ցույցերը շարունակվում են, որոնց արդյունքում այրվում են նաև մարդատար մեքենաներ։ Ղազախստանի Ակտոբե քաղաքում ոստիկանությունն անցել է ցուցարարների կողմը։ Ցուցարարները ներխուժում են քաղաքի վարչական շենք։ Որոշ հատվածներում ուժայինները խլացուցիչ նռնակներ են սկսել կիրառել Ալմաթիում։

Քաղաքականություն