Ղազախստանում ինտերնետն ամբողջովին անջատվել է

Ինտերնետի աշխատանքը մշտադիտարկող NetBlocks բրիտանական կազմակերպության տվյալները վկայում են, որ ինտերնետ կապը Ղազախստանի ամբողջ տարածքում անջատված է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:

 

Մոնիթորինգային ընկերությունը Թվիթերում հաստատել է, որ բջջային ինտերնետի աշխատանքի մեկօրյա խափանումներից և մասնակի սահմանափակումներից հետո Ղազախստանն այժմ գտնվում է ինտերնետի համազգային մակարդակի անջատման վիճակում:

 

Քաղաքականություն