Խոշոր հրդեհ Երևանում. դիահերձարանի մոտ կայանված Renault Kangoo մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Երեկ՝ հունվարի 4-ին, ավտոմեքենայի հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911  ճգնաժամային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերացի փողոցում՝ դիահերձարանի հարևանությամբ,  հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն կժամանեին ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ռուսլան Միրզոյանը, Վարդան Նիկոլյանը, Նորիկ Մանուկյանն ու Գոռ Հայրապետյանը՝ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ, իրենց ծառայողական ավտոմեքենաների մեջ տեղադրված կրակմարիչով (օгнетушитель) կանխել են կրակի տարածումը, ապա ժամանած հրշեջները հանգցրել են կրակը:  Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ վարորդ Լուսինե Ա.-ն Renault Kangoo  մակնիշի ավտոմեքենան կայանել է թույլատրելի հատվածում:  Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի հերթապահ խումբը: 

Քաղաքականություն