Թարմ լուրեր Ղազխստանից. ցուցարարները գրավել են Ազգային անվտանգության կոմիտեի շենքը

Ղազախստանի ողջ տարածքում արտակարգ դրություն է մտցվել, հաղորդում է «Միր-24» հեռուստաալիքը։ Լուկաշենկոն Պուտինի և Տոկաևի հետ հեռախոսով քննարկել են Ղազախստանի իրավիճակը, հայտնում է BelTA-ն։ Ցուցարարները գրավել են Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի տեղական վարչակազմի շենքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


Անկարգություններ հրահրողները շարունակում են առաջ շարժվել: Ցուցարարները ներխուժում են խանութներ, թալանում են դրանք, օդանավակայանում ցուցարարները ավիրել են տերմինալը, Դյութիֆրի խանութները: Ներխուժել և վնասվել են ավելի քան 100 խանութներ, նույն քանակի փոքր ու միջին բիզնեսային և/կամ օֆիսային տարածքներ:

 

 

Ալմաթայի բնակիչներից մեկը РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է, որ անկարգությունները քաղաքի կենտրոնական հատվածում են: Մյուս հատվածներում հանգիստ է, խանութները բնականոն աշխատում են:

Քաղաքականություն