ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղազախստանի մայրաքաղաքում ռազմական տեխնիկա է դուրս բերվել

Նուր-Սուլթանի փողոցներում ռազմական տեխնիկա է դուրս բերվել: Տեխնիկայի շարժը ֆիքսվել է Նախարարական տան տարածքում։ Այս մասին հայտնում է RT-ն:

 

Հիշեցնենք, որ  Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների հետ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։

Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։

 

Մանրամասները` տեսանյութում;

Քաղաքականություն