ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղազախստանում ցուցարարները պոկում են ոստիկանի ուսադիրները

Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում ցուցարարները պոկել են ոստիկանի ուսադիրները։ 

Կադրերում երեւում է, թե ինչպես են տղամարդուն միանգամից մի քանի հոգի հրել պատին, որից հետո սկսել են պոկել ուսադիրները։

 

Հիշեցնենք` Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների հետ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։

Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։

 

Քաղաքականություն