ԱՄՓՈՓ. Ղազախստանում անցած ժամում կատարված կարևոր իրադարձություները

 Անցած ժամվա դրությամբ Ղազախստանում տիրող իրավիճակը` ամփոփ:

 

-Ղազախստանի ՆԳՆ-ն ասել է, որ նրանք, ովքեր հրաժարվում են վայր դնել զենքերը, կոչնչացվեն։

-Ալմաթիում կառավարական բոլոր շենքերը գտնվում են անվտանգության աշխատակիցների հսկողության տակ։

- Ալմաթիում շ ուսումնամարզական հավաքում գտնվող մանկապատանեկան մարզական թիմին տուն վերադառնալու հարցում օգնել են ՌԴ ԱԳՆ աշխատակիցները։

-Տարազ քաղաքի կենտրոնում կրակոցներ են լսվում.

-Ակտաուում նորից մարդիկ են հավաքվում, որոնց թվում կան բազմաթիվ երեխաներ ու ծերեր։

-Ուժայիններն ազատել են Ալմաթիի նախագահի նախկին  նստավայրը

-Ընդհանուր առմամբ, անկարգությունների ժամանակ տուժել է ավելի քան 1000 մարդ, զոհվել է անվտանգության 18 աշխատակից, վիրավորվել՝ 748-ը։ Բերման է ենթարկվել 2298 մարդ։

-Քաղաքին պատճառված ընդհանուր վնասի մոտավոր չափը  92 միլիոն դոլար է կազմում:

Քաղաքականություն