Ղազախստան են ժամանել բելառուս դեսանտայինները

 Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտնել է, որ բելառուսական դեսանտայինները ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության կազմում Ղազախստանում արդեն իսկ իրականացնում են «առաջխաղացում դեպի առաջադրանքների կատարման վայր»։

 

 Գեներալ-լեյտենանտը պարզաբանել է, որ հեղափոխությամբ բռնկված երկիր են ուղարկվել հատուկ գործողությունների ուժերի Վիտեբսկի 103-րդ օդադեսանտային բրիգադի խաղաղապահ զորքերը։ Նշվում է, որ այս ստորաբաժանումը լիովին «պատրաստ է նման առաջադրանքներ կատարելու» և «համալրված է միայն պայմանագրային զինծառայողներով»։

Քաղաքականություն