Հայ զինծառայողները կմեկնե՞ն Ղազախստան. մանրամասներ

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով»,- հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ։

 

 Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում խաղաղապահներ կան ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներից։ 

 

Երեկվանից համացանցում ակտիվ քննարկվում է՝ արդյո՞ք հայ զինծառայողներն էլ են մեկնելու Ղազախստան։ 

 

 Auroranews-ը ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
պետ Արմեն Խաչատրյանից փորձեց ճշտել՝ հայ զինծառայողները մեկնելու՞ են այդ երկիր, քանի՞ զինծառայող է մեկնելու, որքա՞ն ժամանակով, արդյո՞ք կառավարության ղեկավարն ունի հստակ որոշում։ 

 

Պարոն Խաչատրյանը նշեց, որ այս պահին վարչապետի հայտարարությունից դուրս ոչինչ չի կարող ավելացնել։

 Նա էլ իր հերթին փաստեց, որ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում կան նաև հայ զինծառայողներ՝ զինծառայողներ կառույցի անդամ բոլոր երկրներից։ 

 

Այս րոպեներին մանրամասներ հնարավոր չեղավ պարզել նաև Պաշտպանության նախարարությունից։

 

Auroranews-ը հետևում է իրադարձությունների զարգացումներին։

Քաղաքականություն