ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փողոցի տեսախցիկները ֆրիքսել են, թե ցուցարարն ինչպես է մեքենայով հարվածում ոստիկանների խմբին

«Հունվարի 5-ին ցուցարարները ներխուժեցին Ակտոբեի Ակիմատ՝ Աբուլխայր Խանի պողոտայի երկայնքով: Ապօրինի գործողությունների արդյունքում «ՎԱԶ 2114» մակնիշի ավտոմեքենայով անհայտ անձը դիտավորությամբ հարվածել է շրջանային ակիմատի մոտ գտնվող ոստիկաններին, ինչի հետևանքով մեկ ոստիկան վիրավորվել է։ Մեքենան հայտնաբերվել է բախման վայրից մի քանի թաղամաս այն կողմ լքված վիճակում։ Այս պահին վարորդի ինքնությունը պարզվում է, իսկ տուժածը հոսպիտալացվել է Ակտոբեի շտապօգնության հիվանդանոց»,- այս մասին ասվում է տեղի ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Քաղաքականություն