Բելառուս խաղաղապահներին տեղափոխող 5 ինքնաթիռները ժամանել են Ղազախստան

ՀԱՊԿ ուժերի բելառուս խաղաղապահները Ղազախստան են ժամանել հինգ ինքնաթիռներով: Այս մասին տեղեկացնում է Sputnik Ղազախստանը:

 

Հիշեցնենք, որ  Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտնել էր, որ հեղափոխությամբ բռնկված երկիր են ուղարկվել հատուկ գործողությունների ուժերի Վիտեբսկի 103-րդ օդադեսանտային բրիգադի խաղաղապահ զորքերը։ Նշվում է, որ այս ստորաբաժանումը լիովին «պատրաստ է նման առաջադրանքներ կատարելու» և «համալրված է միայն պայմանագրային զինծառայողներով»։

Քաղաքականություն