ՏԵՍԱՆՅՈՒԹ. 5-ամյա աղջնակին սպանողները որ գաղութում էլ հայտնվեն «չեն փրկվելու». գաղութից հայտարարություն են տարածել

Սոցցանցերում և թելեգրամյան ալիքներում տարածվում է գաղութի աշխատակցի կոչը: Տեսանյութում պատկերված տղամարդը խոստացել է, որ ինչ գաղութում էլ հայտնվեն 5 ամյա Վերոնիկա Նիկոլաևայի մարդասպանները, նրանք ցավ են ապրելու, և «չեն փրկվելու»։

Սոցցանցում հրապարակումը վերնագրվել է այսպես. «Ժողովուրդ, մեզ ոչ փառք է պետք, ոչ էլ լայքեր, միայն իմացե՛ք՝ մենք էլ մարդիկ ենք ու երեխաներ ունենք»։


Shot թելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ մարդասպանները Կոստրոմայի բանտի մեկուսարանում են։ Մյուս ձերբակալվածներին թույլ չեն տալիս տեսնել կամ մոտենալ նրանց։

 

24-ամյա Բելյակովն ու 44-ամյա Գերասիմովը  ռեժիմը չեն խախտում, ոչ մի բանից չեն բողոքում, իրենց հանգիստ են պահում։ Պեդոֆիլները չեն փորձել ինքնասպան լինել: Օրերս նրանց հետ զրուցել է հոգեբանն ու ասել, որ նրանց մոտ ինքնասպանության տրամադրություններ չկան։

Քաղաքականություն

Պատահարներ