ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկ շաբաթ շարունակ փորձել են առևանգել տղա երեխայի. ՌԴ-ում 5-ամյա աղջնակին սպանողների ցուցմունքը

 Ռուսաստանի Կոստրոմայում 5-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող տղամարդիկ ձերբակալվել են, նրանք խոստովանել են հանցանքը։ 
2022 թվականի հունվարի 4-ի կեսօրին 5 ամյա աղջնակը դուրս էր եկել փողոց զբոսնելու, երբ հենց անցորդների աչքի առաջ երկու տղամարդ բռնել ու փախցրել են երեխային անհայտ ուղղությամբ։ Այս  կադրերը ֆիքսել են ճանապարհային տեսախցիկները: Երբ մայրը հասկացել է, որ երեխան կորել է դիմել է ոստիկանություն ու սկսել են որոնել նրան։
 

Պեդոֆիլները ծանոթացել են մոտ չորս ամիս առաջ և սկսել են միասին ապրել: Մարդասպանները խոստովանել են, որ ցանկացել են առևանգել տղա երեխայի, սակայն հարմար զոհ չեն գտել։ Երեխան պետք է «նվեր» լիներ մարդասպաններից մեկի «սեքսուալ հաճույքների համար»: Այս մասին նրանք պատմել են նախնական հարցաքննության ժամանակ։

 

Գերասիմովը ցանկացել է «նվեր» անել իր սենյակակցին՝ նրա համար 12-ամյա տղա փախցնել «սեքսուալ հաճույքի համար»։ Մեկ շաբաթ շարունակ նրանք «հարմար դեռահաս» էին փնտրում Կոստրոմայի Չեռնորեչե միկրոշրջանում, այդ թվում՝ դպրոցի մոտ, բայց ապարդյուն։ Արդյունքում նրանց զոհն է դարձել հինգ տարեկան մի աղջիկ։ 

 

Մանկապիղծները 5 ամյա Վերոնիկային տեսել են Սեվերնայա պրավդայի փողոցում գտնվող մշակութային կենտրոնի մոտ։ Մայրը ամանորյա տոներից հետո մաքրել է այդ տարածքը, երեխան բառացիորեն մի քանի րոպեով մենակ դուրս է եկել։ Մարդասպանները բռնել են երեխային և քաշքշել մոտակա տան նկուղ։ Հետո աղջկան տարել են իրենց որջը՝ հանրակացարանի սենյակ։

Քաղաքականություն

Պատահարներ