Ավտովթար՝ Երևանում. բախվել են Nissan Pathfinder-ն ու Nissan XTrail-ը, պապ ու թոռ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։45-ի սահմաններում Գյուրջյան փողոցում՝ թիվ 14/11 հասցեի դիմաց, բախվել են Nissan Pathfinder և Nissan XTrail մակնիշի ավտոմեքենաները։  

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիարովրներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։  Կայքի տեղեկություններով՝ վիրավորները պապ ու թոռ են։ 

Քաղաքականություն