Կոտայքում ՌԴ քաղաքացին ձյունագնացով (Буран) բախվել է ծառին. կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 11-ին, ձյունագնացի ինքնավթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի «Արջանոց» հացատան հարևանությամբ Ռուսաստանի Դաշնության քաղաքացին՝ 31-ամյա Վոլոդյա Մակարյանը, ով ժամանակավորապես բնակվում է Մեծամոր համայնքում, վարելով ձյունագնաց (Буран)՝ կորցրել է կառավարումը և բախվել ծառին։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Մակարյանը մարմնական «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ 

 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։  Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Գ. Պողոսյանի գլխավորությամբ։

Քաղաքականություն