Վենդետա` Գորիսում. Առուշ Առուշանյանի քրոջ որդուն ծեծի ենթարկելու պատճառով են կրակոցներ հնչել. ArmLur.am

ArmLur.am-ը գրում է.

 

 «ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Գորիսում կրակոցներ իրականացրած անձը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հարազատներից Արթուր Ճաղարյանն է, որը կրակոցներն արձակել է ամիսներ առաջ տեղի ունեցած միջադեպով վրեժխնդրություն լինելու համար, ասել է թե՝ վենդետա է եղել: Բանն այն է, որ Գորիսում ամիսներ առաջ ծեծել էին Առուշ Առուշանյանի քրոջ որդուն, ինչից հետո նրա հորեղբայր Արտակ Ճաղարյանը դեպքից մի քանի ամիս անց որոշել է վերժխնդիր լինել. զենքով գնացել է սպանելու BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդին՝ կարծելով, թե նա մեքենայի մեջ է, սակայն վարորդը մեքենայի մեջ չի եղել:

 

Նշենք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնում են Գորիս քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Ճ.-ին, ով կասկածվում է իր մոտ պահվող հրազենով Գորիս քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարդան Ա.-ին պատկանող ավտոմեքենան վնասելու մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Գորիսի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Արթուր Ճ.-ն Գորիսի Մաշտոցի փողոցի 151/8 շենքի բակում ինքնաձիգով կրակոցներ է արձակել Վարդան Ա.-ին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Ավտոմեքենային պատճառվել է նյութական վնաս»:

Քաղաքականություն