Իրաքում ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծվել է. կան տուժածներ

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծության է ենթարկվել։ Այս մասին, «Gazeta.ru»-ի փոխանցմամբ, հայտնում է Middle East Eye հրատարակությունը։

Ըստ տեղեկությունների՝ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է իրաքցի կին ու երկու երեխա։

Երեք հրթիռներից երկուսն ընկել են դեսպանատան շենքի մոտ գտնվող դպրոցի վրա։ Եվս երկուսը խոցվել են դեսպանատան տարածքում տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգից։ Հարձակումների ժամանակ օգտագործվել են ավիացիոն անօդաչու սարքեր և դրոններ։

 

Քաղաքականություն

Պատահարներ