ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2 մարդ է զոհվել․ ցունամի՝ Պերուում

Պերուում խաղաղօվկիանոսյան ափին ցունամիի ալիքների պատճառով Տոնգա կղզիների մոտ ստորջրյա հրաբխի ժայթքումից հետո երկու մարդ է զոհվել, հաղորդում է երկրի ազգային ոստիկանությունը:

 

Հունգա-Հաապայ հրաբուխը սկսել է ժայթքել Տոնգա կղզում՝ առաջացնելով ցունամիի ալիք։ Մասնավորապես, Ճապոնիայում օդերևութաբանները հայտարարել են ցունամիի սպառնալիքի մասին՝ մինչև երեք մետր բարձրությամբ: 230 հազար ճապոնացիների արդեն հանձնարարվել է տարհանել, առնվազն 10 նավ է շրջվել կամ խորտակվել։Տարհանում է տեղի ունեցել նաև Խաղաղօվկիանոսյան կղզիներում, այսպես՝ Ամերիկյան Սամոա քաղաքում ավելի քան հարյուր ընտանիք մեծ ալիքների պատճառով տարհանվել է Սավայի կղզու գյուղերից:

 

ԱՄՆ-ի արևմտյան ափի նահանգները նաև նախազգուշացրել են ցունամիի հնարավորության մասին:

Քաղաքականություն