Պայթյուն Գերմանիայի կենտրոնում գտնվող բենզալցակայանում, կան զոհեր

 Գերմանիայի կենտրոնական մասում գտնվող Համերսբախ (Հեսսեն դաշնային երկրամաս) բնակավայրի բենզալցակայանում բռնկված հրդեհի հետեւանքով երկու մարդ Է զոհվել: Այս մասին երկուշաբթի հայտնել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցչին։

Նրա տեղեկատվության համաձայն՝ երկուշաբթի Համերսբախից ոչ հեռու գտնվող 45 (A45) բենզալցակայանի տարածքում հրդեհ է բռնկվել: Ականատեսների վկայությամբ՝ կեսօրին մոտ բենզալցակայանի պայթյուն է տեղի ունեցել։ Միջադեպի հետեւանքով երկու մարդ Է զոհվել։ Հետագայում, ինչպես նշել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը, հրդեհը մարվել է։ Պայթյունից տուժել է նաև ռեստորանի հարակից շենքը։

Տեղի ունեցածի պատճառը դեռ հայտնի չէ։ Նախնական տվյալներով՝ միջադեպին մասնակցել է երկու ավտոմեքենա։ Զոհվածներից մեկը գտնվել է մեքենաներից մեկում, երկրորդը հայտնաբերվել է անմիջական հարեւանությամբ։ Դեպքի վայրում աշխատում են քրեական ոստիկանության աշխատակիցները։

Քաղաքականություն