ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 100 միլիոն ռուբլի․ թալանել են Գրադսկու կնոջը

Մերձմոսկվայում զինված երեք տղամարդ կողոպտել են երգիչ, կոմպոտիզոր Ալեքսանդր Գրադսկու կնոջը՝ Մարինա Կոտաշենկոյին, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։ Պարբերականը հայտնում է, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստի այրուց 100 միլիոն ռուբլի կողոպուտը կարող էր կազմակերպվել աղախնի ուղղորդմամբ։ Լուրը հայտնվելուն պես համացանցը սկսել է քննարկել, թե որտեղի՞ց Գրադսկու այրուն այդքան փող եւ ինչո՞ւ էր այսքան կանխիկ գումարը պահվում տանը: 

 

Փաստաբանը պարզաբանել է. «Շատերը նախընտրում են կանխիկացնել կապիտալի մի մասը: Հաճախ թղթադրամները թաքցնում են տանը՝ երկրում անկայուն տնտեսական իրավիճակի դեպքում։ Փաստաբանը նշել է, որ ըստ օրենքի՝ ժառանգության ամենամեծ մասը պատկանում է կնոջը՝ ամուսնական պայմանագրի բացակայության դեպքում»։

Քաղաքականություն